Ի՞նչ է Ararat Box-ը
Ararat Box-ը իր տեսակի մեջ առաջին բաժանորդային հիմք ունեցող ընկերությունն է, որի առաքելությունն է ամբողջ աշխարհով տարածել հայկական անուշահամ և յուրահատուկ արտադրանք։ Ամեն ամիս մենք զգուշորեն պատրաստում և ընտրում ենք հայկական համեղ արտադրանքների յուրօրինակ տեսականի, և ամեն ամիս տեսականին փոփոխվում է։
Հայկական խոհանոցը 2000 տարվա պատմություն ունի, հայկական սեղաններին եզակի բարիքների առատությունը հայկական հյուրընկալության արդյունք է: Տանտերերը երբեք թույլ չեն տա լքել սեղանը մինչ բոլոր կերակուրները չհամտեսեք: Այս ամենը դարձավ պատճառ ստեղծելու Ararat Box-ը և կիսվելու Ձեզ հետ եզակի համերով, որոնք ձեզ կստիպեն սիրել հայկական ուտեստները և, իհարկե, Հայաստանը: