Ararat Box

Մեր մասին

Ararat Box-ը Renderforest ընկերության աջակցության և ֆինանսավորման շնորհիվ ստեղծված Startup ընկերություն է։ Renderforest-ը հանդիսանում է Հայաստանում գործող ամենամեծ ՏՏ ընկերություններից մեկը: Այն աշխարհում ունի ավելի քան 10 միլիոն օգտատեր և հանդիսանում է տեսանյութերի արտադրության աշխարհի ամենամեծ հարթակներից մեկը:

Այն Հայաստանում 281-րդ խոշորագույն հարկատուն է (ըստ 2020 թ. Q1-Q2 տվյալների): Մեր հաճախորդներից են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ General Electric, Vodafone, Ericsson, Springer, Bose, Sony music, և շատ ավելին։ Եկամտի 99%-ը գոյանում է Հայաստանից դուրս և մենք փորձում ենք հնարավորինս աջակցել մեր երկրին։ 

2013 թվականին լինելով 3 հոգանոց թիմ՝ Renderforest-ի անձնակազմը այնքան մեծացավ, որ այսօր թիվը հասնում է 80-ի։ Renderforest ընկերությունը G2Crowd-ի կողմից համարվել է 2019 թվականի լավագույն ծրագրային ապահովման ընկերություններից մեկը: Մեզ համար առաջնային է Հայաստանի զարգացումը: Կարող եք իմանալ ավելին, այցելելով՝ armenia.renderforest.com կամ  renderforest.com/about

 կամ  renderforest.com/about

Ararat Box-ը ստեղծելիս, մեր գլխավոր նապատակն է եղել Հայաստանի փոքր ձեռնարկություններին աջակցելը։ 2020 թվականի առաջին կեսին, մեր թիմը շրջել է ամբողջ Հայաստանով՝ ընտրելով ավելի քան 150 փոքր ձեռնարկություններ և համտեսելով ավելի քան 1000 արտադրանք։ Մենք ընտրել ենք շուկայի լավագույն արտադրողներին, որպեսզի ապահովենք բարձրագույն որակ։

Յուրաքանչյուր Ararat Box ներառում է շուրջ 20 հայկական արտադրանք՝ պատրաստված տարբեր արտադրողներից, որոնցից 70%-ը կազմում են փոքր ձեռնարկությունները։ Ամենակարևորն այն է, որ յուրաքանչյուր ամսվա տուփի պարունակությունը չի կրկնվում և թարմացվում է, ինչը նաև հնարավորություն է տալիս մեզ տարեկան աջակցել հարյուրավոր արադրողներին՝ իրենց ապրանքատեսակը արտահանելով Հայաստանից դուրս։ 

Ararat Box-ը նաև Հայաստանում զբաղվում է բարեգործությամբ: Մեր վերջին նվիրատվությունը 400 արկղ էր՝ Արցախից ժամանած ​​երեխաներին: Մենք շարունակում ենք աջակցել մեր հնարավորության սահմաններում։

Շատ շնորհակալ ենք մեր կողքին լինելու համար իսկ լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապնվել մեզ հետ։

Հարգանքներով,

Ararat Box թիմ